-
16.02.2019|
23:26
Ծրագիրը ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ։ Այն նաեւ պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսիք են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը եւ այլն։
-
15.02.2019|
13:31
Երեկ Աժ-ն ընդունեց կառավարության ծրագիրը` ՔՊ-ն կողմ էր, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն` հիմնականում դեմ: Արտառոց` ոչինչ` իսկզբանե պարզ էր, որ կառավարության ծրագիրը ընդունվելու է:
Ընդունվելու է, եթե նույնիսկ մեկ նախադասությունից կազմված լինի:
-
15.02.2019|
01:50
Ընդդիմության քննադատությունն այս իշխանության համար տհաճ է: Ընդ որում, եթե այսօրվա ընդդիմադիրների և մեկ տարի առաջվա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթները համեմատենք, ապա նախկին իշխանությունը պետք է ամեն ԱԺ նիստում անարգանքի սյունին գամեր Փաշինյանին, ինչպես երեկ նա վարվեց խորհրդարանական ընդդիմադիրների հետ:
-
14.02.2019|
13:05
Արդեն երրորդ օրն է՝ ԱԺ–ում քննարկվում է կառավարության ծրագիրը` վարչապետին հարցեր տալու համար գրանցվել էր 53, ելույթների համար՝ 42 պատգամավոր, որ խորհրդարանական պատմության մեջ աննախադեպ է:
-
14.02.2019|
13:00
«Ժողովուրդը» գրում է, որ իր աղբյուրների պնդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, որը թավշյա հեղափոխությունից հետո տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն էր:
-
12.02.2019|
14:42
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այլևս ՀՀԿ նախկին անդամ է` նա այդպես է շարունակում ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը:
-
12.02.2019|
14:24
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել կառավարության ծրագրի և կառուցվածքի վերաբերյալ։
-
11.02.2019|
13:43
Թե ապրիլի 17-ին, թե մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ, ԱԺ-ում ելույթ եմ ունեցել ու նշել, որ մեր հայրենիքի թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիան է, այլ անվտանգության մարտահրավերները։ Հայաստանը գտնվել ու գտնվում է աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում։ Եվ մեր բոլոր ժամանակների իշխանությունները պարտավոր են վարել կշռադատված քաղաքականություն։
-
11.02.2019|
13:37
2018-ի խորհրդարանական ընտրություններն առիթ դարձան 16 տարի պետական ծառայությունից (16 տարիներից յոթը ակտիվ քաղաքական գործունեության շրջան էր) հետո մտածել գործունեության նոր ուղղությունների մասին։
-
04.02.2019|
22:14
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հերթական նիստում ԳՄ ներկայացուցիչ է ընտրել Իշխան Սաղաթելյանին։ Իշխան Սաղաթելյանը 2018 թ. մայիսից մինչև հոկտեմբեր զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը: